Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվարից մայիս)
1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։
2.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ի՞նչ թեմաներ կուզենայիր լիներ, որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
3.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի հաջողված քեզ համար, ինչու՞։
4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։
6. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում։
7. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։
2.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ի՞նչ թեմաներ կուզենայիր լիներ, որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
3.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի հաջողված քեզ համար, ինչու՞։
4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։
6. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում։
7. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։
Սեռական բազմացումից հետո ծաղկի առանձին մասերից ձևավորվում է պտուղը:
Տերևներից պտղի մեջ հոսում են սննդանյութեր, որի շնորհիվ պտուղը հասունանում է: Պտուղը պաշտպանում է սերմերը անբարենպաստ եղանակից և նպաստում դրանց տարածմանը: Պտուղները լինում են շատ տարբեր` գույնով, ձևով, չափով, համով, ուտելի և ոչ ուտելի:
Պտուղները լինում են.
ա. Չոր` կաղին, արջընկույզ, ընկույզ և այլն:
բ. Հյութալի` սալոր, խնձոր, տանձ և այլն:
գ. Հատապտուղ` հաղարջ, ազնվամորի, պոմիդոր և այլն:
դ. Կորիզապտուղ` բալ, դեղձ, ծիրան և այլն:
ե. Հատիկ` գարի, ցորեն, եգիպտացորեն և այլն:
զ. Ունդ` լոբի, ոլոռ, բակլա և այլն:
է. Տուփիկ` բամբակը, վուշը, կակաչը:
Հաճախ սերմերը շատ հեռու են ընկնում այն բույսերից, որոնց վրա նրանք հասունացել են: Դա բացատրվում է նրանով, որ պտուղները և նրանցում եղած սերմերը տարածվում են`
քամու միջոցով
ինքնացրմամբ
միջատների և կենդանիների շնորհիվ
մարդու միջամտությամբ
Այն պտուղները, որոնք պարունակում են արժեքավոր նյութեր սնունդ են հանդիսանում մարդու համար: Տվյալ բույսերը կոչվում են պտղատու բույսեր: Մարդը հատուկ աճեցնում և խնամում է այդ բույսերը, որպեսզի ստանա դրանց արժեքավոր պտուղները:
Սերմից հողում ծլում, աճում և զարգանում է նոր բույս:
Սերմը իր մեջ պարունակում է ապագա բույսի կենդանի սաղմը:
Սերմերում ևս կուտակվում են սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են սերմի սաղմին ծլելու և աճելու համար:
Օրինակ
Մեզ լավ ծանոթ ցորենի, եգիտացորենի չոր սերմերը հարուստ են սննդանյութերով: Այդ պատճառով մարդը դրանք օգտագործում է որպես սննդատեսակ:
Սերմերը միմյանցից տարբերվում են ձևով, չափով, գույնով, տարածման եղանակով:
Առաջադրանք`
ԹԵՍՏ – Ծաղիկը, պտուղը և սերմը
1. Ինչ է ծաղիկը բույսի մեջ։ ա) Տերևի տեսակ բ) Սեռական օրգան գ) Արմատի շարունակություն դ) Սերմի կեղև
3. Ծաղկից ի՞նչ է առաջանում։ ա) Սերմեր և պտուղներ բ) Տերևներ և ցողուն գ) Արմատներ դ) Նոր բույսեր անմիջապես
4. Ինչ է պտուղը։ ա) Բույսի սերմը բ) Սեռական բազմացման արդյունքում առաջացած օրգան գ) Տերևների խումբ դ) Ծաղկի գույնզգույն մասը
5. Ինչ է պարունակում պտուղը։ ա) Ծաղկափոշի բ) Սերմեր գ) Արմատներ դ) Թիթեղներ
6. Ինչ է միացնում ծաղիկը ցողունին։ ա) Ծաղկապատը բ) Ծաղկակալը գ) Ծաղկակոթը դ) Բաժակը
7. Ի՞նչ գույն ունեն բաժակաթերթերը։ ա) Կարմիր բ) Կանաչ գ) Դեղին դ) Սպիտակ
8. Ինչ են կազմում պսակաթերթերը միասին։ ա) Ծաղկապատ բ) Բաժակ գ) Պսակ դ) Ծաղկակոթ
9. Որտե՞ղ են գտնվում ծաղկի սեռական օրգանները։ ա) Ծաղկակոթում բ) Ծաղկի ներսում գ) Բաժակաթերթերի վրա դ) Տերևների տակ
10. Ինչ են առաջացնում որոշ բույսերի խմբերով դասավորված ծաղիկները։ ա) Ծաղկաբույլեր բ) Սերմեր գ) Բաժակաթերթեր դ) Տերևներ
11. Ինչպես են տարածվում սերմերն ու պտուղները։ ա) Միայն ջրի միջոցով բ) Միայն մարդու միջոցով գ) Քամու, կենդանիների, միջատների կամ մարդու օգնությամբ դ) Մեր ձեռքով ցանելով
12. Ինչ դեր ունի պտուղը։ ա) Պաշտպանում է սերմերը բ) Օգնում է ծաղկելուն գ) Կերակրում է կենդանիներին դ) Բազմացնում է պտղատու բույսերը
13. Ինչ է պարունակում սերմը իր ներսում։ ա) Ծաղկափոշի բ) Սաղմ գ) Արմատ դ) Թերթիկ
14. Ի՞նչ են պտղատու բույսերը։ ա) Բույսեր, որոնք աճում են միայն անտառում բ) Բույսեր, որոնք ունեն մեծ տերևներ գ) Բույսեր, որոնք տալիս են ուտելի պտուղներ դ) Բույսեր, որոնք ծաղկում են գարնանը
15. Ինչու է մարդը օգտագործում ցորենի և եգիպտացորենի սերմերը։ ա) Որպես կեր կենդանիների համար բ) Որպես շինանյութ գ) Որպես սննդատեսակ դ) Որպես զարդարանք
Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին:
— Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը: Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը: Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային: Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան: Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց: Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:
Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնականդերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկութիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեքդեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):
злой-лев, злой как лев м́удрый- мудрый медведь, мудрый как медведь см́елый- тигр, смелый как тигр пр́еданный- преданная собака, как преданная собака упр́ямый- упрям осел, упрям как осёл упрям как осёл гол́одный- волк голоден, голоден как волк молчал́ивый- молчалива рыба, молчалива как рыба х́итрый- лиса, хитрая как лиса трусл́ивый- заяц, трусливый как заяц кол́ючий- ёж, колючий как ёж с́ильный- змея, сильный как зуб́астый- акула, зубастая как акула
Հնդկական հեքիաթ՝ փոխադրված Հովհաննես Թումանյանի կողմից
Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։
Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։
— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։
— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։
Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։
— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․
Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։
3
Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։
Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։
— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։
Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։
— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.
— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։
— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։
— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։
— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․
— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։
Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․
4
Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։
5
Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․
— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։
Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։
Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․
— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։
Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։
— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։
Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․
— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։
6
Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․
Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ Էս կյանքի համար, ամենքի համար․ Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ Էս կյանքի համար, ամենքի համար։ Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը, Առողջ ձեռքով, խաղաղ հոգով, Ի՜նչ անուշ է հոսում կյանքը Լիքը սիրով, ծաղկով, երգով։
«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․
— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։
— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։
— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․
— Մենք տեր ու ծառա չգիտենք։
— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։
— Գոհար թագուհին։
— Շատ զորեղ թագուհի է երևի։
— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։
— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։
— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։
7
Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։
— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։
Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։
— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։
— Իսկ երջանկությո՞ւնը․․․
— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։
— Է՞դ է երջանկությունը։
— Ուրիշ ոչինչ։
— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։
— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։
— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։ — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։
— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։
— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։
— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։
Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։
— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։
— Ո՞ւմ նման է։
― Նրա․․․
— Ո՞վ է նա։
— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․
— Բայց ո՞վ է Քանաքարան։
— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։
— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․
— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։
— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․
— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։
Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։
Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։
— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։
Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։
— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։
Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ - Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։
Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից, Սիմուրղ հավքի զմրուխտ թևին, Երջանկության հայրենիքից Գնում է նա, գնում կըրկին։ Գնում է նա վերածնված Մաքուր սիրով, բարի սրտով, Դեպի երկիրն իր նախահարց, Ցավերի տուն, արցունքի ծով։ Տանում է նա ուժը ոգու, Անվերջ սերը, անհատ բարին, Երջանկությունն ամեն մարդու, Խաղաղություն ողջ աշխարհին։
9
Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։
— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։
Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։
— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։
— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։
— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։
Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ Էս կյանքի համար, ամենքի համար․ Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ Էս կյանքի համար, ամենքի համար։ Ի՜նչ ազնիվ է աշխատանքը Առողջ ձեռքով, խաղաղ հոգով, Ի՜նչ թեթև է անցնում կյանքը Լիքը սիրով, ուրախ երգով։
Հարցեր և առաջադրանքներ
Ինչո՞ւ Ուքանա թագավորը որոշեց որդեգրել անտառում գտած աղջկան։ Ի՞նչ անուն դրեց նրան։ Թագավորը միայնակ էր, կինը մահացել էր, դրա համար որդեգրեց աղջկան։ Անունը դրեց Քանաքարա։
Ո՞րն էր Քանաքարայի պայմանը փեսացուների համար։ Ինչո՞ւ էր նա հենց այդպիսի ընտրություն կատարել (հիշի՛ր մոր երազը)։ Պայմանը՝ ամուսնանալ նրա հետ, ով եղել է Ոսկի քաղաքում։ Քանի որ մոր երազը այդպես էր ասել։
Ինչո՞ւ Դիվանային առաջին անգամ վռնդեցին պալատից։ Ի՞նչ սխալ թույլ տվեց նա իր պատմության մեջ։ Դիվանային վռնդեցին, որովհետև ստեց ու սխալ պատմություն ասաց Ոսկի քաղաքի մասին։
Ինչպե՞ս Դիվանան հասավ Ոսկի քաղաք։ Ո՞վ օգնեց նրան և ինչո՞ւ։ Դիվանային օգնեց արծիվը, որովհետև նա բուժեց նրան։ Այդպես հասավ քաղաք։
Ինչպիսի՞ն էր Դիվանան հեքիաթի սկզբում և ինչպիսի՞ն դարձավ վերջում։ Ի՞նչը նրան փոխեց։ Սկզբում Դիվանան անլուրջ էր, վերջում՝ բարի ու խելոք։ Սերը նրան փոխեց։
Ինչպե՞ս կբնութագրես Գոհար թագուհուն։ Ինչո՞ւ էր նա փորձում Դիվանային՝ առաջարկելով մնալ իր մոտ կամ ամուսնանալ կղզու տիրուհու հետ։ Գոհար թագուհին բարի ու իմաստուն էր։ Նա փորձեց Դիվանային, որ համոզվի նրա սիրո մեջ։
Ի՞նչ էր խորհրդանշում արծիվը այս հեքիաթում։ Արծիվը խորհրդանշում էր օգնություն և բարիք։
Ի՞նչն էր Ոսկի քաղաքի բնակիչների երջանկության գաղտնիքը։ Արդյո՞ք այնտեղ ամեն ինչ ոսկուց էր, ինչպես պատկերացնում էր Դիվանան։ Երջանկության գաղտնիքը՝ աշխատանք, սեր և գոհ լինել։ Ամեն ինչ ոսկուց չէր։
Ինչպե՞ս ես հասկանում Գոհար թագուհու հետևյալ խոսքերը. «Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտից է բխում»։ Երջանկությունը սրտից է գալիս, ոչ թե ոսկուց։
Ի՞նչ փոխվեց Բենարես քաղաքում, երբ Դիվանան դարձավ թագավոր։ Ինչո՞ւ մարդիկ սկսեցին երգել նույն երգը, ինչ Ոսկի քաղաքում։ Դիվանան դարձավ լավ թագավոր, մարդիկ սկսեցին ուրախ ապրել ու երգել։
Եթե դու լինեիր Դիվանայի փոխարեն, կմնայի՞ր Ոսկի քաղաքում, թե՞ կվերադառնայիր։ Հիմնավորի՛ր պատասխանդ։ Կվերադառնայի, որովհետև ընտանիքն ու սերը կարևոր են։
Ո՞րն է հեքիաթի հիմնական ասելիքը (խրատը)։ Կարո՞ղ ենք ասել, որ «Ոսկի քաղաքը» մարդու ներսում է։ Երջանկությունը մարդու ներսում է, ոչ թե հարստության մեջ։
Առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվականներ:
Թվականներն ըստ իմաստի լինում են՝ քանակական, կոտորակային,բաշխական և դասական:
1.Քանականան թվականները ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը։ Սրանք կոչվում են նաև բացարձակ թվականներ։ Օրինակ՝ մեկ, հինգ, տասը, հարյուրքսանմեկ։
2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։
Կոտորակային թվականները հաճախ գործածվում են մաս, բաժին ու նման բառերի կամ չափի միավորների հետ, օրինակ՝ մեկերկրորդմասը, հինգութերորդհեկտար և այլն։ Կոտորակային թվականները հաճախ գործածվում են գոյականաբար։ Այդ դեպքում նրանք պահանջում են սեռական հոլովով դրված լրացում, օրինակ՝ ուսանողներիերկուերրորդը։
3.Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։
Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է —ական ածանցը, օրինակ՝ երկուական, տասնմեկական, բ) քանակական թվականների կրկնությամբ, օրինակ՝ հինգ—հինգ։
4. Դասականթվականները կազմվում են քանակական թվականներից —րորդ, —երորդ ածանցների միջոցով, օրինակ՝ երկրորդ, հինգերորդ,…։
Թվականների գրությունը
Թվականները գրվում են` արաբական նիշերով, օրինակ՝ 2,13,15,36,42,63,71, հռոմեական նիշերով, սրանցով գրվում են դասական թվականները, օրինակ՝ II, XII, XV hայերենի այբուբենի թվային արժեքով, օրինակ՝ Ա֊1 Գ֊3 ճ֊100 և հայերենի տառերով, օրինակ՝ երկու, տասներկու, տասնհինգ։
Թվական կազմող ածանցները կոչվում են թվականակերտ ածանցներ, դրանք երեքն են՝ սուն, րորդ կամ երորդ, ական։
Օրինակ՝ Հիսուն, երկրորդ, հարյուրական։ Տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին։
Գրի՛ր վարժությունները։
1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով՝
ա. 80, 988, 90, 82, 1500, 357, 2968, 99, 4-րդ, 3-րդ, 10-րդ: 80-ութսուն 988-ինը հարյուր ութսունութ 90-իննսուն 82-ութսուներկու 1500-հազար հինգ հարյուր 357-երեք հարյուր հիսունյոթ 2968-երկու հազար ինը հարյուր վաթսունութ 99-իննսունինը 4-րդ-չորրորդ 3-րդ-երրորդ 10-րդ-տասերորդ
2. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձրո՛ւ բաշխական, նույնը դարձրո՛ւ նաև դասական:
Մեկ-Մեկ-մեկ, մեկական, առաջին չորս-Չորս-չորս, չորսական, չորրորդ հինգ-Հինգ-հինգ, հնգական, հինգերորդ ութ-Ութ-ութ, ութական, ութերորդ ինը-Ինը-ինը, իննական, իններորդ տաս-Տաս-տաս, տասական, տասներորդ տասնինը-Տասնինը-տասնինը, տասնիններորդ
3․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը.
ա) Մենք՝ սովորողներս, այդ մասին լսում էինք (առաջի, առաջին) անգամ:
բ) (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
գ) Երեխան ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։
դ) Տոնախմբությանը մասնակցում էին (հարուրավոր, հարյուրավոր) մարդիկ։
ե) Համերգասրահում իմ տեղը երկրորդ կարգի (քսանչորրորդ, քսանչորսերորդ) է:
զ) Ընկերներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
է) Այս տարի կայացավ հայագիտական միջազգային (VII–րդ, 7–րդ) գիտաժողովը։
ը) Ուսման մեջ առաջինը լինելու համար Արմինեին պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։
4․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը.
ա) Իմ ուսապարկում մնացած մրգերը (երկու–երկուական, երկուական) բաժանեցի արշավականներին:
բ) Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին)։
գ) Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ:
դ) Ես չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը։
ե) Շուտով ժամը (ինը, իննը) կլինի, իսկ դու դեռ պատրաստ չես դասի գնալու:
5.Գոյականների հատկանիշները արտահայտի՛ր մեկ բառով:
Դրոշ, որ ունի երեք գույն- եռագույն պատանի, որ տասնվեց տարեկան է-տասնվեցամյա շենք, որ ունի չորս հարկ-չորսհարկանի մարդ, որ ունի երկու երես, կեղծավոր է-երկերեսանի հրացան, որ ունի երկու փող-երկփող մարդ, որ ունի միլիոններ-միլիոնատեր աստղ, որ ունի հինգ թև-հնգաթև